Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իշխանությունը զինվորներին իջնելու և հողերը հենց այնպես հանձնելու հրաման են տվել. Ռազմիկ Գևորգյան

Իշխանությունը զինվորներին իջնելու և հողերը հենց այնպես հանձնելու հրաման են տվել. Ռազմիկ Գևորգյան
22.12.2020 | 23:07

«Այսօրվա իշխանությունը հողատու և ազգադավ է: Ղարաբաղը հանձնեց, այսօր էլ Հայաստանի հողերն է հանձնում: Որպես զինվորական՝ իմ արժանապատվությանը դեմ է ծառայել այս իշխանություններին կամ նրանց ենթակայության տակ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ, ՀՀ ՊՆ զորակոչային ու զորահավաքային ծառայության ավագ սպա Ռազմիկ Գևորգյանը:

Նշենք, որ զինվորականը զինված ուժերին դեկտեմբերի 22-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Իշխանությանը կհաջողվի՞ ուժայիններին հանել ժողովրդի դեմ»,- զինվորականին հարց ուղղեցին լրագրողները: Ի պատասխան նշեց. «Դա ուժայինների խղճին է թողած: Եթե հողատու, ազգադավ իշխանություններին ծառայելը ճիշտ է, թող մնան ծառայեն: Բանակը մարտունակ էր, զինվորներն իրենց խնդիրը լիարժեք կատարել են: Պարզապես իշխանությունները հրաման են տվել զինվորներին հետ իջնել և հողերը հանձնել են հենց այնպես»:

Դիտվել է՝ 3987

Մեկնաբանություններ